Հասարակություն

Երևանում տեղի ունեցավ «Yerevan Color Run» վազքարշավը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» ծրագրի միջոցառումների շրջանակում «Run Armenia» նախագծի, «Սթրիթ վորկաութ» մարզաձևի հայաստանյան ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքում կազմակերպվել է «Yerevan Color Run»  գունազարդ վազքարշավը: Ի դեպ, նախաձեռնողներից «Սթրիթ վորկաութ»  կազմակերպությունը նաև Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ է:

Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հարակից տարածքից մեկնարկած արշավի  գլխավոր նպատակը հատկապես երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպը խթանելն ու զանգվածային սպորտը , մասնավորապես ` վազքի մշակույթը զարգացնելն  է: Նմանատիպ արշավներ կազմակերպվում են  Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում և Չինաստանում:  Սովորական վազքարշավների համեմատ այս միջոցառումը ոչ միայն մարզական ուղղվածություն ունի, այլ նաև դիտարկվում է որպես  զվարճանք, քանի որ վերջում վազորդները պատվում են կերակրի համար նախատասված գունավոր փոշով, սակայն անվտանգ նյութերով:

Չնայած վազքարշավի վաղ առավոտյան մեկնարկին ու աննախադեպ շոգ եղանակին՝ մասնակիցների պակաս չի զգացվել և վազքին մասնակցել են ավելի քան 1200 վազորդներ:  Լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկները պարգևատրվել են:

Կարդացեք նաև
Close
Back to top button