Միջազգային

Սկսվել է ԱՄՆ պետքարտուղարի պատմական այցը Հավանա

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Հավանա՝ Կուբայում ԱՄՆ դեսպանատանը ամերիկյան դրոշի բարձրացման արարողությանը մասնակցելու համար։ Այն վայր էր իջեցվել 1961 թվականին։

Կուբայի դրոշը ԱՄՆ պետքարտուղարությունում տեղադրվել էր հուլիսի 20- ին։ Այն ժամանակ էլ Կուբայում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Կոնրադ Թրիբլը 1961 թ. հունվարից հետո առաջին անգամ ԱՄՆ դեսպանատան շենքից զանգահարել է Վաշինգոտն։

Քերին Հավանա է ժամանել օգնականների, Կոնգրեսի անդամների եւ երեք նախկին ծովային հետեւակայինների հետ, հայտնում է Ռոյթերը։ Վերջին փաստն արդեն խորհրդանշական է, քանի որ ամերիկյան դրոշը դեսպանատան շենքից իջեցրել են դուրս են բերել հետեւակայինները։

Վերջին անգամ ԱՄՆ պետքարտուղարը այս կղզի պետություն այցելել է 1945 թ.։ Պետքարտուղարը նախատեսում է հանդիպել Կուբայի արտաքին գործերի նախարարի, կաթոլիկ եկեղեցու առաջնորդների, այլախոհների հետ։ Ֆիդել եւ Ռաուլ Կաստրոների հետ հանդիպում չի նախատեսվում։

Քերիի այցից հետո ամերիկացի եւ կուբայացի դիվանագտները կսկսվեն երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ընդլայնման շուրջ քննարկումները։

Կուբայի եւ ԱՄՆ միջեւ դիվանագիտական հարաբերությունները վատացել են 50 տարի առաջ, երբ Ֆիդել Կաստրոն սկսել է ազգայնացնել շաքարեղեգի պլանտացիաները, առգրավել ամերիկացիների սեփականությունը, այդ թվում՝ նավթավերամշակող ձեռնարկությունները։ Այն ժամանակ էլ Վաշինգտոնը սկսել է Հավանայի դեմ պատժամիջոցներ կիրառել։

Կարդացեք նաև
Close
Back to top button