ՀասարակությունՑեղասպանություն 100

Ջահերով վերելք դեպի Արարատի գագաթ

arminegevorgyan

Հովհաննես և Անուշիկ Մարտիրոսյան ամուսինները նախաձեռնել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, Սարդարապատի և Մուսա լեռան աշխարհամարտերին նվիրված ուխտագնացություն դեպի Արարատ լեռ՝ «Ջահերով վերելեք Արարարտ լեռան գագաթին» խորագրով։ Վերելքին միացել է նաև մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը իր «Կարին» ազգագրական երգի-պարի համույթով: Արարատ լեռան գագաթին ծածանվել է  100 մետրանոց եռագույն դրոշը:  Գագաթին պարել են հայկական քոչարի, ձեռք- ձեռքի տված հաղթահարել են բոլոր դժվարությունները։

Հովհաննես  Մարտիրոսյանն արդեն 14- րդ անգամ բարձրանում է Արարատ սրբազան լեռը, պատմում է, որ մտահղացման գաղափարը ծնվել էր  դեռևս անցած տարի՝ հստակ նպատակ ունենալով ընդվզել պատմական լռության դեմ, ոգեկոչել հետցեղասպանական հասարակությանը, խթանել հայրենաճանաչությունը՝ ամուր բռնելով հայրենատիրության գաղափարախոսությունը` արթնացնել պահանջատիրական ընկալումը:

«Վերելքը սկսվել է հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին արդեն Արարատ լեռան գագաթին ենք եղել: Հերթական վերելքների ժամանակ մենք ունեցանք բարենպաստ պայմաններ, և այդ ժամանակ գաղափարը ծնվեց, և որոշեցինք, որ այս տարի, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 100տարին, անպայման պետք է բարձրանանք: 35 հոգով շուրջ 3 օրում բարձրացել ենք դեպի Արարատի գագաթը»։

Հիմնական խոչընդոտն, ըստ լեռնագնացների, եղել է այն, որ թուրքերի ու քրդերի փոխադարձ կրակոցներից խուսափելու համար ստիպված են եղել այլ ճանապարհներով բարձրանալ:

Հովհաննեսի կին էլ՝ Անուշիկը,ով  լեռան գագաթը ջահերով բարձրանալու մտահաղացման հեղինակ  է, նշում, որ տարիներ շարունակ ապրիլի 23-ին ջահերով գնացել ենք դեպի Ցեղասպանության հուշահամալիր, և որոշել են, որ ջահերով երթը հասցնեն  Արարատի գագաթին:

«Տեղական իշխանությունները գիտեին ծրագրի մասին: Իսկ արդեն սարի գլխին կային շատ թուրք աղջիկ լեռնագնացներ,որոնց ներկայացրեցինք մեր պատմությունը:Նրանք մեզ հետ միասին անմոռուկը կրծքներին պարեցին հայոց քոչարին»,- ասում է Հովհաննես Մարտիրոսյանը։

Ջահերով վերելքին է միացել նաև «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը՝ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ: Ամբողջ ճանապարհը ուղեկցվել է  համույթի ազգային երգ ու պարով ու ոգեղենության պակաս չի զգացվել: Նրանք թե ձեռք-ձեռքի տված հաղթահարել են բոլոր դժվարությունները և հենց Արարատի գագաթին պարել Սասնա յարխուշտա:

Գագիկ Գինոսյանն ասում է, որ եթե Գևորգ Էմինը կենդանի լիներ՝  հավանաբար իր «Սասունցիների  պարը» կխմբագրեր, ու  քանի որ այստեղ ասվում է,որ Սասնա պարը Մասիս լեռան լանջին պիտի պարենք,բայց «մենք բոլորով այդ պարը պարեցիքն Արարատի գագաթին»:

Խումբն այցելել  է նաև Արևմտյան Հայաստանի մի քանի քաղաքներ` Վան, Կարս  Անի, իսկ արդեն աշնանը  նախաձեռնություն անդամներն ամբողջ   լեռնագնացության ընթացքը կներկայացնեն հանդիսատեսին` փոքրիկ ֆիլմի միջոցով:

Back to top button