Միջազգային

21 տոննա տրոտիլի հզորության պայթյուն Չինաստանում, զոհերի թիվն անցել է 40- ը

Չինաստանի Տյանձին նավահանգստային քաղաքում այս գիշեր տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը անցել է 40- ից, հայտնում է sina.com չինական կայքը, որն ուղիղ լուսաբանում է պայթյունի հետեւանքները։ Տասնյակ մարդիկ, այդ թվում հրշեջներ են անհետ կորել մի քանի պայթյունների շարքից հետո։ Հիմնական պայթյունի ուժգնությունը փորձագետները համեմատել են 21 տոննա տրոտիլի հզորության հետ։Ոստիկանությունը ձերբակալել է պահեստի տիրոջը, որտեղ պայթյունն է որոտացել։ Պատճառի մասին դեռ ոչինչ չի հաշվվում։

Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 23։30- ին նավահանգստից ոչ հեռու գտնվող լոգիստիկ պահեստում։ Սկզբում հայտնվել էր 13 զոհի մասին։ Երեւանի ժամանակով ժամը 6- ի սահմաններում արդեն հաղորդվել է 42 զոհի եւ 400- ից ավելի վիրավորների մասին։

«Սինհուա» գործակալությունը հայտնում է, որ 34 վիրավորի վիճակը կրիտիկական է, չինական պետական հեռուստատեսության տվյալներով՝ զոհվել է 9 հրշեջ, China Daily-  տվյալներով՝ առնվազն 36 հրշեջ անհետ կորած է։ ՏԱՍՍ գործակալությունն էլ հայտնում է, որ փրկարարները չեն բացառում, որ փլատակների տակ կարող են դեռ մարդիկ լինել։

Back to top button