Հունաստանի տնտեսությունն անակնկալ աճ է գրանցել


Հունաստանի տնտեսությունը 2015 թ. 2- րդ եռամսյակում աճել է 0,8%- ով՝ կանխատեսվող կտրուկ նվազման փոխարեն, հայտնում է Elstat պետական վիճակագրական ծառայությունը։
Ծառայությունը նաեւ վերանայել է 1- ին եռամսյակի արդյունքները, որտեղ արձանագրվել էր 0,2% անկում։ Նոր գնահատականի համաձայն՝ տնտեսական ակտիվության փոփոխություն չի եղել։
Այս տվյալները հրապարակվել են Հունաստանի խորհրդարանում ֆինանսական աջակցության նոր ծրագրի քվեարկության նախօրեին։
Կառավարությունը պաշտպանում է այդ ծրագիրը՝ այն անվանելով բարդ, սակայն անհրաժեշտ՝ ֆինանսական կոլապսից խուսափելի համար։ Երկրին մինչեւ հաջորդ հինգշաբթի հարկավոր է 3,4 մլրդ եվրո։
Հունաստանում տնտեսության անկումը շարունակվում է վեց տարի եւ միայն 2014- ին էր այն կանգ առել, սակայն հետո կրկին անկումը շարունակվել էր։
Մինչեւ այս՝ Elstat- ի տվյալներով՝ Հունաստանի տնտեսությունն այս տարի պետք է կրճատվեր 2,1- 2,3%- ով։