Միջազգային

Ադրբեջանում իրավապաշտպանին 8,5 տարով ազատազրկեցին՝ հայերի հետ կապի համար

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր իրավապաշտպաններ Լեյլա Յունուսին եւ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման՝ խարդախության մեղադրանքով։

Ըստ քննության՝ Լեյլա Յունուսը, լինելով Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր- տնօրեն, հայկական կենտրոնի հետ համատեղ միջազգային կազմակերպություններից դրամաշնորհ է ստացել։ Այդ միջոցները Յունուսն իր ամուսնու միջոցով «օգտագործել է այն մարդկանց նյութական բարեկեցությունը բարելավելու համար, որոնց փորձել է լրտեսության նպատակով հավաքագրել»։

Լեյլա Յունուսն իր մեղքը չի ընդունել, մեղադրանքն ամբողջությամբ հերքել է։

Back to top button