Շարքային զինծառայող է զոհվել (լրացված)


լրացվել է ժամը 18։02- ին
Այսօր առավոտյան ադրբեջանցի դիպուկահարի գնդակից հայ- ադրբեջանական սահմանում զինծառայող է զոհվել, լուրը հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Զոհվածը շարքային Կարեն Պարույրի Հովհաննիսյանն է։
Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ գիշերը կանխվել է ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման երկու փորն։
Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը նաեւ հայտարարություն էր տարածել, արձանագրելով, որ Բաքվում կայացած Եվրոպական խաղերից հետո Ադրբեջանը ապակայունացնում է իրավիճակը (մանրամանսները՝ այստեղ)։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունն էլ այսօր հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։
«Օգոտոսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Կարեն Պարույրի Հովհաննիսյանը: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: