ՄիջազգայինՄշակույթ
Մարկեսին կթաղեն Կարտախենայի վանքում


Գրականության Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի աճյունասափորը կհուղարկավորեն կոլումբիական Կարտախենայի գաղութային ժամանակների վանքում, հայտնում է Բի Բի Սի- ն։
«Հարյուր տարվա մենություն» վեպի ապագա հեղինակը Կարտախենա էր եկել 1948 թվականին տեղական թերթում աշխատելու համար։
Նրա ստեղծագործությունների մեկի՝ «Սեր՝ ժանտախտի ժամանակ» վեպի գործողությունները ծավալվում են հենց Կարտախենայի նավահանգստում։
Մարկեսը մահացել է 2014- ի ապրիլին՝ Մեքսիկայում։