ՊաշտոնականՑեղասպանություն 100

Մուսալեռի հերոսամարտի 100- ամյակին ընդառաջ

 Մուսալեռի հաղթական հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ Մուսալեռի հուշահամալիր էր այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհայանը` ծանոթանալու հուշարձանի և հերոսամարտի պատմությունը ներկայացնող թանգարանի շինարարության հետ կապված հարցերին ու մանրամասներին, արդիականացման աշխատանքներին։

Քննարկելով տարածքի բարեկարգման հետ կապված առաջարկություններն ու դիտարկումները, աշխատանքների կատարման հաջորդականությունն ու ժամանակացույցը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անձնակազմին տվել է մի շարք հանձնարարականներ՝ նախանշված ժամկետներում հուշահամալիրի բարեկարգման աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով:

Back to top button