Հասարակություն

Մահացել է քաղաքագետ Լեւոն Մելիք- Շահնազարյանը

Այսօր 57 տարեկան հասակում մահացել է քաղաքագետ Լեւոն Մելիք- Շահնազարյանը։

Նա ծնվել է 1958 թ. Գանձակում (Կիրովաբադում), 1974- ին ընդունվում է Տաշքենդի  ռուսաց լեզվի եւ գրականության ինստիտուտ, որն ավարտելուց հետո շարունակել է դասավանդել այս կրթօջախում։

Արցախյան շարժման ժամանակ Լեւոն Մելիք- Շահնազարյան տեղափոխվում է Լեռնային Ղարաբաղ եւ դառնում «Միացում» շարժման փոխնախագահը։ 1988 նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին ծննդավայրի՝ Գանձակի հայության ինքնապաշտպանության ղեկավարներից մեկն էր։

1991- ին ընտրվում է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 92- 95թթ ԼՂՀ ԳԽ նախագահության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։ 1995- 97 թվականներին «ԼՂ Հանրապետություն» թերթի ռուսերեն տարբերակի խմբագիրն էր։

1997 թվականին Լեւոն Մելիք- Շահնազարյանը հաստատվում է Երեւանում, զբաղվում քաղաքագիտական հետազոտություններով։

Back to top button