Սպորտ
Թբիլիսին «Բարսելոնա»- «Սեւիլիա» խաղի սպասումով


Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի
Մի քանի ժամից Թբիլիսիում կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի եզրափակիչ «Բարսելոնա» եւ «Սևիլիա» ակումբների հանդիպումը: Մարզական այս իրադարձությանը հետևելու համար հազարավոր ֆուտբոլասերներ են ժամանել հարևան Վրաստան: «Ռադիոլուրը» Թբիլիսիի «Դինամո-Արենա» մարզադաշտի շրջակայքում զրուցել է խաղին սպասող ֆուտբոլասերների հետ, որոնք այստեղ են ժամանել աշխարհի տարբեր երկրներից, նաեւ Հայաստանից։