Միջազգային

ԱՄՆ մտահոգություն է հայտնել Կուբայում 90 իրավապաշտպանի ձերբակալության համար

ԱՄՆ խորը մտահոգություն է հայտնել Կուբայում հանգստյան օրերին 90 իրավապաշտպանների ձերբակալության կապակցությամբ։  Այլախոհները հայտնում են, որ անվտանգության ուժերը նրանց ձերբակալել են 4,5 ժամով։

Իրավապաշտպաններն ասում են, որ Կուբայում ընդդիմադիները գտնվում են ձերբակալվելու մշտական վախի մեջ, անցած տարվա հունիսից կղզում ձերբակալվել է 674 այլախոհ։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախատեսում է ուրբաթ օրը այցելել Կուբա։ Դա կլինի պատմական այց եւ առաջինը ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարի համար վերջին 70 տարում։

Անցած տարի Վաշինգոտնի եւ Հավանային հարաբերություններն սկսել են բարելավվել վերջին 50 տարիներից հետո առաջին անգամ։

Back to top button