Հասարակություն

Տեղի ունեցավ Գրիգոր Պետրոս Ի նորընտիր կաթողիկոս պատրիարքի գահակալության արարողությունը

Օգոստոսի 9-ին Զմմառի Տիրամոր վանքի բակում տեղի է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Գրիգոր Պետրոս Ի նորընտիր կաթողիկոս պատրիարքի գահակալության արարողությունը:

Պատրիարքական գահը ընդունելուց հետո Գրիքոր Պետրոս Ի կաթողիկոս պատրիարքը մատուցել է գահակալությունի» հետո իր առաջին պատարագը: Իր խոսքում կաթողիկոս պատրիարքը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին, Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներին զորակցության համար և վստահեցրել, որ ամեն ջանք կգործադրի ամրապնդելու և սերտացնելու համագործակցությունը հայրենի իշխանությունների և նվիրապետական երկու աթոռների հետ:

Արարողությանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ներկայացուցիչ Նաթան արքիեպիսկոպոս Հովհաննիսյանը, Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների ժողովի ներկայացուցիչները, Լիբանանում պապական նվիրակը, հայ և օտարազգի բարձրաստիճան հոգևորականներ, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, նախարարներ, պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ, ազգային կառույցների ղեկավարներ:

Պատարագին հետևել է ընթրիք, որի ժամանակ ընթերցվել են նորընտիր կաթողիկոս պատրիարքին ուղղված բազմաթիվ շնորհավորականներ: Դեսպան Քոչարյանը ընթերցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը:

Back to top button