Հասարակություն

Մերձմոսկվայում օդային աղետի զոհերից 4- ը ՀՀ քաղաքացիներ են

Մերձմոսկովյան Իստրինի ջրամբարում օդային աղետի զոհ է դարձել ինը մարդ, որոնցից երկուսը՝ երեխաներ, այսօր ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։

Ընդ որում՝ զոհված երեխաները Հայաստանի քաղաքացիներ են։  ՌԴ ԱԻՆ եւ ՆԳՆ գլխավոր վարչությունները Հայաստանի  դեսպանությանը տրամադրել են ՀՀ զոհված քաղաքացիների տվյալները.

  •  Պարույր Նորիկի Մանուկյան(1987 թ. ծնված)
  • Լարիսա Վրեժի Մանուկյան (1992 թ. ծնված)
  •  Օֆելյա Ազատի Գլչյան (2005 թ. ծնված)
  •  Էրիկ Ազատի Գլչյան(2007 թ. ծնված)

«Ուղղաթիռն ու ինքնաթիռը այժմ հանվել են ջրից, նրանց  մասերը ուսումնասիրվում են Միջպետական ավիացիոն կոմիտեի ներկայացուցիչների կողմից, նշանակվել են դատա- բժշկական փորձաքննություններ, պարզվում եւ հարցաքննվում են ողբերգության ականատեսները, շարունակվում են 1987 թ. ծնված տղամարդուն հայտնաբերելու որոնողա- փրկարարական աշխատանքները»,- ասել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչը։

Օգոստոսի 8- ին Մոսկվայի ժամանակով 20։10- ին Իստրինի ջրամբարում բախվել են Robinson R-44 ուղղաթիռը, որն օդ էր բարձրացել Պեչիշչեւո գյուղի մասնավոր տնտեսության տարածքից, եւ Cessna-206 հիդրոպլանը։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button