ՀասարակությունՍպորտՏեսանյութ

Թբիլիսիում կկազմվի Բարեկամության կենդանի շղթա՝ նաեւ հայ երեխաների մասնակցությամբ

Հազարավոր երեխաներ եւ իսպանական «Բարսելոնա» եւ «Սեւիլիա» ակումբների ֆուտբոլիսներ Թբիլիսիում կկազմեն կենդանի շղթա երեքշաբթի օրը ՈւԵՖԱ- ի սուպերգավաթի հանդիպման մեկնարկին, հայտնում է ՈւԵՖԱ- ն։

Կենդանի շղթա կազմողների մեջ կլինեն նաեւ հայ երեխաներ։ ՈւԵՖԱ- ի՝բարեկամությունը խորհրդանշող նախաձեռնությանը կմասնակցեն այն  ինը երկրների երեխաները, որոնց ֆուտբոլային ֆեդերացիաները համաձայնել են միանալ նախաձեռնությանը։ Հայաստանից բացի կմասնակցեն Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները։

Կենդանի շղթան կկազմեն Ջոն Լենոնի  Imagine (տես տեսանյութը) երգի հնչյունների տակ։

Ցուցադրել ավելի
Back to top button