ԿարևորՄիջազգային
Բայիկ. Թուրքիան քրդերի դեմ հարձակումներով պաշտպանում է ԻՊ- ին


Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավար Ջեմիլ Բայիկը մեղադրել է Թուրքիային՝ քրդերի դեմ հարձակումների միջոցով «Իսլամական պետություն» խմբավորմանը պաշտպանելու մեջ։
«Թուրքերը պնդում են, թե պայքարում են ԻՊ դեմ, սակայն իրականում նրանք պայքարում են ՔԱԿ դեմ»,- ասել է Բայիկը Բի Բի Սի- ին տված հարցազրույցում։
«Էրդողանը կանգնած է ԻՊ սպանությունների հետեւում։ Նրա նպատակը՝ քրդերի առաջխաղացումը դադարեցնելն ու այդ եղանակով իր՝ Թուրքիան թրքացնելու նպատակին հասնելն»։- ասել է Բայիկը։
Քուրդ մարտիկները, որոնց թվում են նաեւ ՔԱԿ անդամները, պայքարում են Սիրիայում եւ Իրաքում ԻՊ դեմ։ Սակայն Թուրքիայում, ինչպես նաեւ արեւմտյան մի շարք երկրներում, ՔԱԿ- ը դիտում են որպես ահաբեկչական կազմակերպություն։