Միջազգային

Ռուս- վրացական պատերազմի հերթական տարելիցին են անդրադարձել երկու երկրների վարչապետերը

Ռուս- վրացական պատերազմի 7- րդ տարվա կապակցությամբ են հանդես եկել Վրաստանի եւ Ռուսաստանի վարչապետերը։

Թբիլիսին հույս է հայտնել վերականգնել իրենից անջատված ինքնահռչակ հանրապետությունների հետ երկխոսությունը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008- ի օգոստոսյան պատերազմի զոհերին։

«Իհարկե, մենք պետք է շարունակենք խելամիտ քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ։ Միեւնույն ժամանակ՝ պետք է լինենք սկզբունքային, քանի որ մեր տարածքներն են եւ վրացի ժողովուրդը երբեք չի համակերպվի առանց աբխազների եւ օսերի հետ կյանքին»,- նշել է Ղարիբաշվիլին։

Նա միաժանակ ընդգծել է, որ «այսօր էլ Աբխազիայի եւ Ցխենվալիի շրջանի բռնազավթումը շարունակվում է, եւ մեր կառավարությունը խելամիտ քաղաքականության շնորհիվ փորձում է կանգնեցնել այդ գործընթացը։ Մեր համար գլխավորը խաղաղությունն ու կայունությունն է։ Եթե մենք ցանկանում ենք վերադարձնել տարածքները եւ ապրել մեր աբխազ եւ օս եղբայրների հետ, դա պետք է անել խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւս այսօր հանդես է եկել օգոստոսյան պատերազմի հերթական տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ։

«Յոթ տարի է մեզ բաժանում Հարավային Օսիայի նկատմամբ Վրաստանի ագրեսիայից։ 2008 թ օգոստոսի 7 լույս 8- ի գիշերը վրացական կանոնանվոր բանակը, օգտագործելով ծանր հրետանի, տանկեր, օդուժ, սարսափելի հարվածներ հասցրեց Ցխինվալիի բնակելի տներին, հիվանդանոցներին, դպրոցներին։ Մի քանի ժամվա ընթացքում զոհվեցին եւ վիրավորվեցին հազարավոր մարդիկ։ Զոհվեցին ռուսաստանցի խաղաղապահներ, որոնք ՄԱԿ- ի մանդատի համաձայն խաղաղությունն էին ապահովում»,- գրել է Մեդվեդեւը «Ֆեյսբուքում»։

«Այսօր Աբխազիայում եւ Հարավային Օբիայում մենք օգնում ենք խաղաղ եւ անվտանգ կյանք ապահովել»,- գրել է ՌԴ վարչապետը։

Ցուցադրել ավելի
Back to top button