Միջազգային

Մահացել է Պինոչետի՝ 500 տարվա ազատազրկման դատապարտված աջակիցը

Չիլիի բռնակալ Աուգստո Պինոչետի կառավարման տարիներին գաղտնի ոստիկանությունը գլխավորած Մանուել Կոնտերասն (լուսանկարում՝ ձախից) այսօր մահացել է զինվորական հոսպիտալում 86 տարեկան հասակում։

Գեներալ Կոնտերասը մարդու իրավունքների խախտումների մեղադրանքով դատապարտվել էր 500 տարվա ազատազրկման։
Երբ բանտային ծառայությունները հաստատել են նրա մահը, ի քանի տասնյակ մարդ է հավաքվել հոսպիտալի մոտ Չիլիի դրոշներով եւ շամպայններով՝ տոնելու նրա մահը, հայտնւմ է Ասոշեյթեդ պրեսը։

Կոնտերասը նաեւ «Կոնդոր» գործողության հիմնական մասնակիցներից էր, որի շրջանակներում էր համակարգվում Լատինական Ամերիկայի երկրների զինվորական կառավարությունների կողմից քաղաքական տեռորը, որի  զոհ 1970-80- ականներին դարձել են տանյակ հազարավոր մարդիկ։

Ցուցադրել ավելի
Back to top button