Հասարակություն

Զգուշացեք հասարակական վայրերում սնվելիս, ասում է սպառողների իրավունքների պաշտպանը

aidaavetisyan

Հանրային վայրերում հատկապես ամռան եղանակին պետք է  ուշադիր լինել  սննդի անվտանգության հարցում: Ռեստորաններում, սրճարաններում,  արագ սննդի կետերում մշտընթաց ուսումնասիրությունների  բացակայության պայմաններում սննդային թունավորումները  դառնում են անխուսափելի: Վերջերս  ռեստորաններից մեկում հարսանեկան խնջույքի ժամանակ սննդային թունավորման ախտանշաններով  հոսպիտալացվել էին քաղաքացիներ: Թեև չկա հստակ ախտորոշում՝ ինչն է եղել թունավորման պատճառը, սակայն  «Սպառողի իրավունքների պաշտպանություն» ՀԿ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը հորդորում է սննդի կետերից  նման շոգ եղանակին զերծ մնալ սունկ և միս պարունակող աղցաններից: Նման վայրերում նունդը ընդունելուց առաջ  պահանջելս սննդի որակի և  անվտանգության սերտիֆիկատ: 

Եթե ձմռանը կամ գարնանը սնունդը սովորական պայմաններում փչանում է մեկ երկու օրվա ընթացքում, ապա ամռանն այն կարող է փչանալ մի քանի ժամում: Ռեստորաններում, սրճարաններում,  արագ սննդի կետերում սանիտարահիգիենիկ պայմանների մի փոքր շեղումը կարող է  հանգեցնել սննդային թունավորումների:

Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից թեև նման վայրերում վերահսկողություն է իրականացվում, սակայն դա չի կրում մշտական բնույթ, ասում է «Սպառողի իրավունքների պաշտպանություն» ՀԿ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը և հավելում՝ մի քանի տարի առաջ կառավարության որոշմամբ՝ ստուգումները պետք է իրականացվեին  վարչապaետի թույլտվությամբ մինչև 70 միլիոն շրջանառություն ունեցող տնտեսվարողների մոտ, ինչ էլ   առաջացնում է խնդիրներ:

Տեսուչը սննդի մատուցման վայրերում պետք է հնարավորություն ունենա իրականացնել ամենօրյա ստուգումներ, ինչպես շատ երկրներում է, այլ ոչ օբյեկտի սեփականատիրոջ կամ  վարչապետի թույլտվությամբ: «Եթե տեսուչն առանց օբյեկտի սեփականատիրոջ թույլտվության ամեն անգամ հնարավորություն ունենա  մտնել ստուգումների, ապա, համոված եմ,   նման վայրերում թունավորման դեպքերը կնվազեն»։

Վերջերս  « Հատիսի լանջին»  ռեստորանային համալիրում, հարսանեկան խնջույքի ժամանակ շուրջ 35 մարդ սննդային թունավորման ախտանշաններով տեղափոխվել էր  հիվանդանոց: Քննչական մարմինների, ինչպես նաև սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ ռեստորանում նմուշառումներ են  իրականացվել սննդի մնացորդներից ու ջրից:

Ներկայումս «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցված է, իԻսկ  ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը»): Սահմանված առավելագույն պատիժը 5 տարի ազատազրկումն է:

«Ես պարբերաբար զանգահարում եմ  Սննդի անվտանմգության պետական ծառայություն՝ իմանալու պատճառները, սակայն  որևէ պատասխան դեռ չկա: Իսկ մեզ մնում է սպասել, այլ ոչ թե ընկնել ասեկոսեների հետևից»,- ասում է Կարեն Չիլինգարյանը։

Սպառողի իրավունքների պաշտպանի խոսքով՝ հասարակական վայրերում ստուգումներն իրակացվում են  ըստ ռիսկայնության, ինչը համարում է սխալ եւ հորդորում այս եղանակին  նման վայրերում զերծ մնալ  միս և սունկ պարունակող  աղցաններից: Իսկ հասարակական վայրերից սնունդ պատվիրելուց առաջ՝ պահանջել դրա որակն ու անվտանգությունը հաստատող սերտիֆիկատ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button