Միջազգային

Պերուի վաչապետի ուղղաթիռի պտուտակնեը գլխատել են ուսանողուհուն

Պերույում ողբերգությամբ է ավարտվել կառավարության ղեկավարին խնդրագիր հանձնելու ուսանողուհու փորձը։ 20- ամյա Դիոսելդինա Սալաթա Ֆեյխոն  Տումբես շրջանում փորձել է երկրի վարչապետին դիմում հանձնել, որում նշված էր, որ եղբայրը անարդար դատավարության հետեւանքով հայտնվել է բանտում՝ փորձելով խնդրի վրա հրավիրել Պեդրո Կատարիանոյի ուշադրությունը։

Աղջիկը կարողացել է խույս տալ թիկնապահներից եւ վազել դեպի ուղղաթիռը, որի մեջ էին գտնվում վարչապետն ու եւս չորս նախարար։ Ուսանողուհին չափազենց մոտ է վազել եւ ուղղաթիռի դեռ պտտվող պտուտակը գլխատել է նրան։

Ցուցադրել ավելի
Back to top button