ԿարևորՔաղաքական

Ուորլիք. ԱՄՆ ցանկանում է, որ լարվածությունը նվազի

ԱՄՆ-ը ցանկանում է, որ հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լարվածությունը նվազի, պահպանվի  հրադադարի ռեժիմն ու կողմերը բանակցության եւ երկխոսության ճանապարհով հասնեն հակամարտության կարգավորմանը, «Արմենպրեսին» ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Միացյալ Նահանգները բազմիցս կոչ է արել կողմերին` ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի պահպանվի հրադադարի ռեժիմը: Սա այն կոչն է, որ արել են համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին տարածաշրջան վերջին այցելության ժամանակ: Մենք հույս ունենք, որ կողմերը կցուցաբերեն զսպվածություն, ինչպես դա արվել էր վերջին ամիսներին, ինչը միայն կնպաստի խնդրի վերջնական լուծում տալու մեր ջանքերին: Եթե կողմերն իսկապես ցանկանում են կարգավորում բանակցությունների ճանապարհով, ապա նրանք պետք է նվազեցնեն լարվածությունը թե ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում, թե Հայաստան-Ադրբեջան սահմանին»,- ասել է Ուորլիքը։

Ցուցադրել ավելի
Back to top button