Հասարակություն

Հայաստանյան շոգ ամառը պայմանավորված է գլոբալ տաքացմամբ

sonahakobyan

Առաջիկա օրերին Սև ծովից սառը օդային քամիներ կթափանցեն մեր հանրապետության տարածք, ինչի արդյունքում եղանակը այսօրվանից 4-5 աստիճանով կնվազի: 36 աստիճան տաքությունը կպահպանվի մինչը օգոստոսի 10-ը: Օգսոտոսի 10-ից հետո նոր տաք օդային հոսանքներ կթափանցեն, լրագրողների հետ զրույցում ասել է Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Օդերևութաբանը նաեւ նշել, որ անցած ամիսը հայաստանյան պատմության ամենաշոգ հուլիսներից մեկն էր:

Այս տարվա հուլիսը Հայաստանի պատմության ամենաշոգ հուլիսներից է։ Թեև տևականության առումով այս տարվա շոգերն աննախադեպ են, մինչ օրս դիտված ռեկորդներն այս տարի դեռևս չեն գերազանցվել՝ ամփոփելով անցնող ամիսը նշեց  Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Խոնավության խիստ ցածր մակարդակով պայմանավորված՝ գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ դիտվել է արագ ջրազրկում: Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ տվեց ոռոգման ակտիվ աշխատանքներ իրականացնել: Ինչ վերաբերում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներին` օդերևութաբանը նշեց, որ այսօրվանից հանրապետություն են թափանցում օդային սառը հոսանքներ:

Գագիկ Սուրենյանը զգուշացնում է, որ հանրապետությունում դիտվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և բնակչությանը հորդորում լինել առավելագույնս զգոն: Օդերևութաբանը նաև հայտնեց, որ նման շոգ ամառ դիտվում է ամբողջ աշխարհում և նշեց, որ աշխարհի գիտնականների մեծամասնությունն այս անոմալ երևույթները պայմանավորում են կլիմայի գլոբալ տաքացմամբ:

Ըստ նրանց՝ այն ինչ տեղի է ունենում, մոլորակի պատասխան է մարդկության անպատասխանատու գործողություններին:

Back to top button