Հասարակություն

Հայաստանը՝ «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչում

Հայաստանը դուրս է եկել ՌԴ Մոսկվայի մարզում անցկացվող «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչ։ Մեր տանկիստների մրցակիցներ են Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Սերբիայի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի տանկիստները, ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Բանակային միջազգային խաղերի գլխավոր մրցավար, գեներալ-մայոր Դմիտրի Գորբատենկոն։

Կիսաեզրափակիչի խաղարկությունը տեղի կունանա օգոստոսի 10- ին, իսկ օգոստոսի 13- ին կայանալիք մրցումների արդյունքում հայտնի կդառնա եզրափակիչ 4 թիմերի անունները։

 

Ցուցադրել ավելի
Back to top button