Միջազգային

ԻՊ- ն Սիրիայի արեւմուտքում առեւանգել է 200 մարդու՝ հիմնականում քրիստոնյաների

«Իսլամական պետության» խմբավորման անդամները Սիրիայի արեւմուտքում՝ Էլ Կարյաթեյն քաղաքից առեւանգել են 200- ից ավելի մարդու՝ հիմնականում քրիստոնյաների, հայտնում է Բի Բի Սի- ն։

Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնը հայտնում է, որ առեւանգված 230 սիրիացիներից առնվազն 60- ը քրիստոնյաներ են։

Շվեդիայում ասորիների համայնքը հայտնում է մոտ 100 ընտանիքի առեւանգման մասին։

Որպես կանոն՝ «Իսլամական պետությունը» քրիստոնյաներից մահվան սպառնալիքով պահանջում է հավատափոխ լինել։

Back to top button