Հասարակություն

Եռաբլուրում հիշատակեցին ԱՍԱԼԱ- ի զոհված մարտիկներին

aidaavetisyan

 1975 թվականին կազմավորվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը՝ ԱՍԱԼԱ-ն:   ԱՍԱԼԱ-ի պատմությունը հայոց ազատամարտի նորագույն ժամանակաշրջանի կարևորագույն  էջերից է: Բանակի  գերագույն նպատակն է  թուրքական բռնակալությունից  ազատագրված  ու օրինական տերերին  վերադարձված  տեսնել Արևմտյան Հայաստանը:  Իսկ 1982 թվականի այս օրը «Խրիմյան  Հայրիկ անձնասպանական ջոկատը> Անկարայի  <էսեմբողա> օդանավակայանում  հարձակվեց  ոստիկանատան վրա՝ վերահսկողության տակ վերցնելով թուրքական օդանավակայանը։ 

Մեր նորօրյա գոյապայքարի սրբավայր Եռաբլուր զինվորական պանթեոնում ԱՍԱԼԱ-ի զոհված մարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրի մոտ ջոկատի  կազմավորման 40 և «Կարին» գործողության 33 –ամյակների  կապակցությամբ  մատուցվել է հոգեհանգստյան կարգ:

1975- 1991 թվականներին ԱՍԱԼԱ- ն իրագործել է մոտ 400 գործողություն եւ այսօր կարելի է ասել, որ դրանք հաջողված էին։ Նաեւ այդ գործողությունների շնորհիվ էր, որ համաշխարհային մամուլի էջերում բարձրացվեծ Հայոց ցեղասպանության մինչ այդ լռության մատնված թեման եւ դրա արդյունքում է նաեւ, որ շատ երկրներ ճանաչեցին 20- րդ դարի առաջին ցեղասպանությունը։

ԱՍԱԼԱ- ի հոգեւոր հայրը համարվող Գուրգեն Յանիկյանը տեւական ժամանակ փորձում էր քաղաքակիրթ միջոցներով բարձրացնել Հայ դատի խնդիրը, սակայն շարունակական ձախողումներից հետո  1973 թվականի հունվարի 27-ին  նա սպանեց Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատո։սին եւ հյուպատոսության եւս մեկ դիվանագետի,որից հետո այլեւս ամերիկյան մամուլը  չէր կարող լռության մատնել Հայ դատի խնդիրը։

ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սսիլյանն այսօր նշում է, որ իրենց պայքարն ավարտված  կհամարի այն ժամանակ, երբ ազատագրված տեսնեն նաև Արևմտյան Հայաստանը։ Գևորգ Ջաղջյանն էլ իր հերթին նշեց, որ  պետք է չկորցնել Արևմտյան Հայաստանն ազատագրված տեսնելու հույսը: Հայկական բոլոր  տարածքները  պետք է վերանվանվեն  իրենց իրական  անուններով, ասում է։

ԱՍԱԼԱ-ի մարտիկը Թուրքիայի կողմից իրենց ահաբեկիչներ կամ վրիժառուներ  կոչելը համարում է  թյուրիմացություն՝ նշելով, որ  իրենք երբեք ահաբեկիչ չեն եղել ու չեն լինի, այլ հանուն ամբողջական Հայաստանի կերտման համար ծառայող ջոկատի մարտիկներ են:

Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում ԱՍԱԼԱ-ի զոհված մարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրի մոտ տեղի ունեցավ հիշատակի արարողություն մատուցվեց հոգեհանգստի պաշտոն։

Օրը պատահական չէր ընտրված։ 1982 թ. Այս օրը ԱՍԱԼԱՆ իրականացրեց «Կարին» գործողությունը. «Խրիմյան  Հայրիկ անձնասպանական ջոկատն» Անկարայի «էսեմբողա»  օդանավակայանում  հարձակվում գործեց  ոստիկանատան վրա՝ ազատագրության պայքարը տեղափոխելով թուրքական տարածք։

Ցուցադրել ավելի
Back to top button