Միջազգային

ԱՄՆ «Իսլամական պետության» առաջնորդի կնոջը հանձնել է Իրաքի քրդերին

ԱՄՆ Իրաքի քրդերին է հանձնել «Իսլամական պետության» առաջնոդների մեկի՝ մայիսին ամերիկյան հատուկ գործողության արդյունքում սպանված Աբու Սայաֆայի կնոջը։

«ԻՊ անդամության մեջ կասկածվող Նաշրին Ասադ Իսրահիմնը, նաեւ հայտնի որպես Ում Սայաֆ, որը ամերիկյան զինծառայողների կողմից կալանավորվել էր մայիսի 15- ին Իրաքում, հանձնվել է Բաղդատին», Պենտագոնի հաղորդագրությունն է փոխանցում ՏԱՍՍ գործակալությունը։

Ամերիկյան ռազմական գերատեսչությունը նշում է, որ այժմ Սայաֆը գտնվում է Իրաքի Քուրդիստանում։ ԻՊ առաջնորդի հանձնումը Պետագոնը համարել է «իրավաչափ, օրենքի, դիանագիտության, հետախուզության, անվատանգության եւ իրավապահության միջոցառումներից բխող»։

Back to top button