Միջազգային
Նավթի գները շարունակում են նվազել


Նավթի միջազգային գները բորսայում այսօր շարունակում են նվազել՝ նախօրեին 50 դոլարի հոգեբանական սահմանագիծը հատելուց հետո։
Առավոտյան (Երեւանի ժամանակով 9։25- ին) Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի բորսայում կազմել է մեկ բարելը 49,72 դոլար, հայտնում է «Ռեգնումը»։
Նյու Յորքի բորսայում Տեխասի WTI նավթը վաճառվել է մեկ բարելը 45,16 դոլարով։
Ըստ վերլուծաբանների՝ նավթի գների անկումը պայմանավորված է ինչպես պահանջարկի նկատմամբ առաջարկի գերհագեցմամբ, այնպես էլ Չինաստանում տնտեսական իրավիճակի վատացմամբ։