Քաղաքական

Ղրղզստանն այսօրվանից ԵՏՄ անդամ է

Ղրղզստանն այսօրվանից Եվրասիական տնտեսական միության անդամ է։ «Օգոստոսի 6- ին ուժի մեջ է մտնում Ղրղզստանի ԵՏՄ անդամակցության մասին պայմանագիրը»,- նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ։

Միաժամանակ՝ հակառակ ԵՏՄ անդամությանը՝ Ղրղզստանն զգուշությամբ է խոսում ԵՏՄ մաքսային սահմանների բացման ժամկետների մասին։ Նախատեսված էր, որ մաքսակետերը հանելու պաշտոնական արարողությունը տեղի կունենա այսօր, սակայն այն հետաձգվել է։

ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ Բիշքեկը մաքսակետերը կհանի մի քանի օր հետո։ Ղրղզստանի կառավարությունից գործակալությանը հայտնել են, որ դա, ամենայն հավանականության, տեղի կունենա օգոստոսի 11- 12- ին։

Ղրղզստանը ԵՏՄ 5- րդ անդամն է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button