ԻՊ գրոհայինները Սիրիայում ռազմավարական նշանակության քաղաք են գրավել


Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը հայտնել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել են սիրիական Էլ Քարյաթան քաղաքը երկրի արևմուտքում:
«Ֆրանս պրես» գործակալությունը հայտնում է, որ ահաբեկիչներն սկսել են գրոհը օգոստոսի 5-ի առավոտյան, երբ 3 մահապատ ահաբեկիչ պայթեցրեք են իրենց կառավարամետ ուժերի անցակետում՝ քաղաքի մատույցներում:
«ԻՊ-ն գրավել է Էլ Քարյաթան քաղաքը Հոմսից դեպի հարավ-արևելք կառավարամետ ուժերի ու նրանց լոյալ մարտիկների հետ դաժան բախումներից հետո»,- գործակալությանը հայտնել է կազմակերպության տնօրեն Ռամի Աբդել Ռահմանը:
Ըստ նրա տվյալների՝ բախումների արդյունքում զոհվել է սիրիացի 37 զինծառայող է զոհվել և ԻՊ 23 գրոհային: Իրավապաշտպան կազմակերպությունը կարծում է, որ քաղաքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ գտնվում է մայիսից ԻՊ կողմից վերահկվող Պալմիրայից դեպի Դամասկոսի շրջանի Քալամու տարածաշրջան տանող ճանապարհին: