Հասարակություն

ԶԸ տնօրեններ. Զբոսաշրջանային ավտոբուսների հաստատագրումը կարող է մենաշնորհացնել ոլորտը

sonahakobyan

ՀՀ կառավարությունը է հուլիսի 30-ին հաստատել է զբոսաշրջային ավտոբուսների հավաստագրման կարգը։ Հավաստագրումը լինելու է կամավոր՝ նպատակ ունենալով օգնել զբոսաշրջիկներին կատարել տեղեկացված ընտրություն։ Որոշ տուրիստական ընկերությունների տնօրեններ, սակայն, որոշմանը դեմ են: Կարծում են`  այն կվնասի իրենց բիզնեսին:

 Տուրիստական ընկերությունների տնօրեններ Հարություն Կարագյանն ու Վահե Լոռենցն այսօր անդրադառնալով կառավարության որոշմանը`նշել են, որ մրցակցային դաշտում փոքր և միջին ընկերությունները պարզապես դուրս կմնան` այդ ավտոբուսները ձեռք բերելու հնարավորություն չունենալով: Նրանք նաև չեն բացառել, որ այս կամավոր սկզբունքը հետագայում կդառնա պարտադիր:

ՀՀ կառավարությունը հաստատել է զբոսաշրջային ավտոբուսների հավաստագրման կարգը։  Ըստ նոր կարգի`  ավտոբուսի սրահը պետք է ունենա արտաքին եւ ներքին գրավիչ տեսք, հարմարավետ, իսկ նստելատեղերի թիկնակները պետք է բավարար վիճակում լինեն. 14-18 եւ ավելի տեղ ունեցող ավտոբուսների համար նստատեղի լայնությունը պետք է լինի համապատասխանաբար 40 եւ 43 սմ։ Իսկ դրանց միջեւ հեռավորությունը՝ 70 եւ 72 սմ, շարքերի միջեւ հեռավորությունը՝ 60 եւ 55 սմ։

18- ից ավելի  նստատեղ ունեցող ավտոբուսների համար անհրաժեշտ է ունենալ ոտքերի հենակ, բացովի սեղանիկ, 40 եւ ավելի տեղանոց ավտոբուսների համար նախատեսված է սանհանգույց եւ լվացարան։ Սառնարանը պարտադիր է բոլոր ավտոբուսներում։

14-18 տեղ ունեցող ավտոբուսներում պետք է լինի նաև մեկ մոնիտոր, իսկ 18-ից ավել նստատեղ ունեցող ավտոբուսներում՝ ամեն հինգ շարքի համար մեկ մոնիտոր։

Հավաստագրումը,իհարկե, լինելու է կամավոր, սակայն տուրիստական ընկերությունների տնօրենները մտավախություն ունեն, որ այն մի օր կդարձնեն պարտադիր, ինչի արդյունքում տվյալ ընկերությունները մեծապես կտուժեն: Տուրիստական ընկերության տնօրեն Վահե Լոռենցը կարծում է, որ այս որոշումը կվնասի փոքր և միջին բիզնեսին:

Մեկ այլ տուրիստական ընկերության տնօրեն  Հարություն Կարագյանը համամիտ է, որ միայն խոշոր ընկերությունները կարող են իրենց թույլ տալ նման ավտոբուսներ ձեռք բերել: Կարագյանի համար, սակայն, շատ ավելի անհասկանալի է, թե որտեղից կարող են ձեռք բերել նման փոխադրամիջոցներ: Կոնկրետ հայաստանյան շուկայում նման ավտոբուսներ չկան, ասում է։

Տուրիստական ընկերությունների տնօրենները չեն բացառում, որ այս որոշուման նպատակը ոլորտի մոնոպոլիզացումն է:

Ցուցադրել ավելի
Back to top button