Արմավիրում է իրանական պատվիրակությունը. պայմանավորվածությունները դեռ մնում են թղթի վրա


Կձևավորվի՞ արդյոք փոխհամագործակցության հարաբերություններ Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի և ՀՀ Արմավիրի մարզի միջև: Դեռ 2009 թվականից կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրանական կողմն արդեն մի քանի անգամ այցելել է Արմավիրի մարզ, պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցել տարբեր ոլորտներում, որն այդպես էլ մնացել է զուտ քննարկում:
Իրանական կողմը նորից Արմավիրի մարզում է: Աշխատանքային խմբին ընդունեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Շարունակական այցերը դեռ չունեն ցանկալի արդյունք, քանի որ Արևմտյան Ատրպատականում նահանգապետեր են փոխվում և համագործակցության շուրջ դարձյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվում փոխադարձ այցերի միջոցով:
Պարսկաստանի պալատի խորհրդական, գործարար Ռամին աղա Ասրին նշեց, որ պայմանավորվել են երկու երկրներում արտադրված ապրանքների ներկրում և արտահանում: Հայաստանը և Իրանը կարող են կամուրջ հանդիասնալ հայկական և պարսկական արտադրանքն այլ երկրներ արտահանելու համար:
Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայամանավորվածության համաձայն՝ համագործակցության երկու կողմերը երկու շաբաթվա ընթացքում կներկայացնեն տարբեր ոլորտներում նախատեսված առաջարկություններ այն ակնկալիքով, որ այս անգամ այցը կունենա դրական արդյունք: