Տնտեսական

Արմավիրում է իրանական պատվիրակությունը. պայմանավորվածությունները դեռ մնում են թղթի վրա

satikisahakyan

Կձևավորվի՞ արդյոք փոխհամագործակցության հարաբերություններ Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի և ՀՀ Արմավիրի մարզի միջև: Դեռ 2009 թվականից կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում  իրանական կողմն արդեն  մի քանի անգամ  այցելել է Արմավիրի մարզ, պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցել տարբեր ոլորտներում, որն այդպես էլ մնացել է զուտ քննարկում:

Իրանական կողմը նորից   Արմավիրի մարզում է: Աշխատանքային խմբին ընդունեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Շարունակական այցերը դեռ չունեն ցանկալի արդյունք,  քանի որ Արևմտյան Ատրպատականում նահանգապետեր են փոխվում և համագործակցության շուրջ դարձյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվում փոխադարձ այցերի միջոցով:

Պարսկաստանի պալատի խորհրդական, գործարար Ռամին աղա Ասրին նշեց, որ պայմանավորվել են երկու երկրներում արտադրված ապրանքների ներկրում և արտահանում: Հայաստանը և Իրանը  կարող են կամուրջ հանդիասնալ  հայկական և պարսկական արտադրանքն այլ երկրներ արտահանելու համար:

Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայամանավորվածության համաձայն՝ համագործակցության երկու կողմերը երկու շաբաթվա ընթացքում կներկայացնեն տարբեր ոլորտներում նախատեսված առաջարկություններ այն ակնկալիքով, որ այս անգամ այցը կունենա դրական արդյունք:

Ցուցադրել ավելի
Back to top button