Միջազգային

Աշխարհում Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը մեծացել է

Ռուսաստանին չեն սիրում ոչ միայն այն երկրներում, որոնք պատժամիջոցներ են կիրառել, այլեւ այն երկրներում, որոնք Մոսկվայի հետ բարեկամական կապեր ունեն, ցույց են տվել Pew Research- ի աշխարհի 40 եպկրներում անցկացված հարցման արդյունքները, հաղորդում է РБК- ն։

Pew Research կենտրոնի հարցումներն անցկացվել են այս տարվա մարտ- մայիս ամիսներին 40 երկրների 45 հազար բնակիչների շրջանում։ Պարզվել է, որ անգամ Վենեսուելայում հարցվածների 51 տոկոսը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանին, Թուրքիայում, որի հետ Մոսվկան սերտ տնտեսական կապեր է հաստատել, միայն 15 տոկոսն է դրական վերաբերվում տնտեսական գործընկերոջը։

Ռուսաստանի աջակցության ամենացածր գործակիցն արձանագրվել է ոչ թե ԱՄՆ- ում, որին ռուսաստանցիների մեծ մասը համարում է իրենց երկրի խնդիրների հիմնական մեղավորը, այլ Լեհաստանում եւ Հորդանանում։ Այս երկրներում Ռուսաստանի նկատմամբ բացասաբար տրամադրվողների թիվը հասնում է 80 տոկոսի։ Հետազոտուղները կարծում են, որ Հորդանանում նման ցածր աջակցության մակարդակը պայմանավորված է սիրիական խնդրում Ռուսաստանի դիրքորոշմամբ։

ԱՄՆ- ում եթե 2013- ին Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունք ունեին 37 տոկոսը, ապա այս տարի այդ թիվը իջել է 22 տոկոսի։ Ամերիկացիների 67 տոկոսը չի աջակցում Մոսկվայի քայլերը։

Ռուսաստանի նկատմամբ բասացաբար են տրամադրված նաեւ Իսրայելում՝ 72%, Ճապոնիայում՝ 73%, Ուկրաինայում՝ 72%, Ֆրանսիայում, Գերմանիայում՝ 70- ական տոկոս։

Ռուսաստանից ավելի բացասաբար վերաբերվում են նախագահ Պուտինին
 Ըստ Pew Research- ի հարցումների՝ 39 երկրներում Պուտինին բացասաբար են վերաբերվում հարցվածների 58 տոկոսը։ Նախագահ Պուտինը ամենացածր վստահություն ունի Հյուսիսային Ամերիկայում եւ Արեւմտյան Եվրոպայում։ Մասնավորապես՝ Իսպանիայում ռուսական առաջնորդի քննադատների թիվը հասնում է 92%,Լեհաստանում՝ 87%, Ֆրանսիայում՝ 85%, Ուկրաինայում 84%։ ԱՄՆ- ում եւ Կանադադում համապատասխանաբար բացասաբար են վերաբերվում 76% եւ 75%։

Երեք երկրներում Ռուսաստանին սիրում են
Հարցված 40 երկրներից Ռուսաստանին սիրում են երեքում՝ Վիետնամում, Չինաստանում եւ Գանայում։ Վիետնամցիների 75% աջակցում են Ռուսաստանին, 70% վստահում Պուտինին, Չինաստանում Պուտինին աջակցում է 54%, Գանայում Ռուսաստանին դրական է վերաբերվում 56%- ը։

Ցուցադրել ավելի
Back to top button