Միջազգային

Այսօր Հիրոսիմային ատոմային ռմբակոծության 70- րդ տարելիցն է

Ճապոնական Հիրոսիմայի քաղաքապետ Կաձումի Մացումին ամերիկյան ատոմային ռումբի պայթյունի հերթական տարելիցին կոչ է արել միջազգային հանրությանը հրաժարվել միջուկային զենքից։ Հիրոսիման առաջինն էր, որ 1945 թ, օգոստոսի 6- ին իր վրա զգաց միջուկային զենքի հետեւանքները։

Տեղական ժամանակով առավոտյան ժամը 08։15։01- ին, այն պահին երբ պայթել էր ռումբը, Հիրոսիմայում հայտարարվել է լռության րոպե, ապա Մացումին կարդացել է Խաղաղության հռչակագիրը՝ 70 տարի առաջ միջուկային ռմբակոծության զոհերի հիշատակին։ «Քանի դեռ գոյություն ունի միջուկային զենքը, երբեք չես իմանա, թե ով կդառնա զոհը։ Լսեք մեր ձայնը եւ մտածեք դրա մասին ողջ լրջությամբ»,- ասված է հռչակագրում։

Ցուցադրել ավելի
Back to top button