Հասարակություն

Shamshyan com. Սպանվել է «6- րդ զգայարան» հաղորդման էքստրասենտը

Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մազմանյան 5 շենքի 20- րդ բնակարանում կնոջ դի կա, հայտնում է shamshyan.com- ը: Հարևանները ասել են, որ սպանվածը «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս 53-ամյա Անի Մաջնունյանն է։

Դեպքի վայրում են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button