Միջազգային

Վեց երեխաներին եւ կնոջը սպանողը գիտակցության է եկել

Օլեգ Բելովը, որին կազկածում են իր հղի կնոջ և վեղ երեխաների սպանության մեջ, վիրահատությունից հետո գիտակցության է եկել և տեղափոխվել Նիժնի Նովգորոդի հիվանդանոց,նրա կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել են Կովրովի քաղաքային հիվանդանոցից։ Այստեղ նրա որովայնից հեռացրել են փամփուշտը:

Հանցագործը, ըստ ռուսական իրավապահ մարմինների, դիմադրություն էր ցույց տվել ձերբակալության ընթացքում, նրան հայտնաբերել էին Կովրովում:

Նիժնի Նովգորոդի հիվանդանոցից նա տեղափոխվելու է քաղաքի քննչական մեկուսարան, որտեղ էլ կմնա մինչև  ծանրագույն հանցագործության քննության ավարտը:

Բելովի հղի կինն ու  մանկահասակ երեխաները, հիշեցնենք, նախօրեին հայտնաբերվել էին Նիժնի նովգորոդի կենտրոնում գտնվող իրենց բնակարանում:Հանցագործը մասնատել էր բոլորին, կասկածյալն ընտանիքի հայրն է:

Ցուցադրել ավելի
Back to top button