Տնտեսական

Ձկնարտադրությունը ճգնաժամի մեջ է, ահազանգում է Աթոյանը

arminegevorgyan

Ձկնարտադրողներն այսօր կանգնած են լուրջ խնդիրների առաջ: Ձկան մեծածախ գինը հավասարվել է  ինքնարժեքի գնին, միջազգային շուկայում  բարձրացել են կերի գները, արտահանման  ծավալները նվազել են: Ձկնարտադրողների և արտահանողների  միության նախագահ Արթուր Աթոյանը լրագրողների հետ զրույցում նշել է ,որ այս խնդիրերի մասին  արդեն տևական ժամանակ է բարձրաձայնում են, սակայն պատկան մարմիներն իրենց բարձրացրած հարցերը անուշադրության  են մատնում:  Արթուր Աթոյանը շեշտում է,որ շատ ձկնարտադրողներ իրենց ապրանքը վաճառում են լիկվիդացիոն գներով, ինչը խոսում է նրա մասին,որ նրանք որոշ ժամանակ անց դադարեցենելու են  իրենց  գործունեությունը:

2013թ-ից  առ այսօր ՀՀ-ում գործունեությունը դադարեցրել է ձկնարտադրությամբ զբաղվող առնվազն 85 տնտեսություն, ևս 25-ը ներկայումս փակման եզրին են կանգնած։

«Պատճառը մեկն է՝ ծայրահեղ տնտեսական և վարկային պարտավորությունների դեմ ունեցած իրենց անկարողությունը։ Սպասում ենք, որ կրկին տնտեսություններ կփակվեն ու ցավալին այն է, որ չկա որևէ մեկը, որ օգնության ձեռք կմեկնի այս տնտեսություններին։ Օրինակ՝ Եվրոպայում, երբ մի տնտեսություն ֆինանսական խնդիրներ է ունենում, պետական բոլոր կառույցները օգնության են հասնում, ուսումնասիրում  են պատճառները և խորհրդատվություն են տալիս նրան։ Մեզ մոտ տնտեսվարողը միայնակ է մնում իր խնդիրների հետ»,- ասում է «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը։

Ինչպես նշեց Աթոյանը, Եվրոպայից Հայաստան ներմուծվող ձկան կերի գինը բարձրացել է, իսկ ԵՏՄ անդամ երկրներից կեր չի ներկրվում, քանի որ դրանք չենք համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին: Նա  չբացառեց նաև, որ ուսուոմնասիրություն պետք է կատարվի տվյալ շուկայում  ու եթե բավարարի պահանջներին՝ ձկան կեր կներկրվի Ռուսաստանից:

Այլապես՝ ձկնարատադրող ընկերություններն իրենց ապրանքն արդեն վաճառում են լիկվիդիացիոն գներով,ինչը նշանակում է,որ որոշ ժամանակ անց նրանք կանգնելու են փակման եզրին:

Ցուցադրել ավելի
Back to top button