Հասարակություն

Խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից, հետեւել սննդակարգին

sonahakobyan

Ինչպես պաշտպանվել շոգից և խուսափել սննդային թունավորումներից: Առողջապահության նախարարությունը պարբերաբար իրազեկման աշխատանքներ է իրականացնում թե նախարարության կայքով, թե հեռուստահաղորդումներով, թե առանձին մասնագետների կողմից: Առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչներն այսօր ևս մեկ անգամ հորդորել են խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, կրել արևապաշտպան միջոցներ, օգտագործել սովորականից շատ հեղուկներ, պահպանել անձնական հիգիենայի կանոնների ու ճիշտ սննդակարգը:

Ամռան շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն են  ունենում ջերմաստիճանի բարձրացումն ու ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Ջերմաստիճանի բարձրացման նկատմամբ հատկապես զգայուն են երեխաները, հղիները, ծերերը, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններով տառապողները:

Ամռան ամիսներին մեծանում է նաև վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը: Այս առումով առողջապահության նախարարության կողմից պարբերաբար իրազեկման աշխատանքներ են իրականացվում, թե ինչպես պաշտպանվել շոգ եղանակից և խուսափել վարակիչ հիվանդություններից:

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն այսօր մեկ անգամ եւս հորդորեց խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, կրել արևապաշտպան միջոցներ, օգտագործել սովորականից շատ հեղուկներ, արգելել երեխաներին լողանալ դեկորատիվ լողավազաններում:

Իր հերթին անդրադառնալով սննդային թունավորման դեպքերին` գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը կարևորեց անձնական հիգիենայի կանոնների ու ճիշտ սննդակարգի պահպանումը:

Ցուցադրել ավելի
Back to top button