Միջազգային

Խաբարովսկում ավտոբուսների բախման հետեւանքով զոհերի թիվը հասել է 16- ի

Խաբարովսկի երկրամասում իրար է բախվել երկու մարդատար ավտոբուս,զոհվել է առնվազն 16 մարդ, մեկը՝ երեխա: Վնասվածքներ է ատացել 6 տասնյալ մարդ, շատերի վիճակը ծանր է:

BBC-ի հաղորդմամբ` ավտովթարը նախնական տվյալներով տեղի է ունեցել թույլատրելի արագությունը գերազանցելու պատճառով: Իր հերթին ՌԴ ՆԳՆ Խաբարովսկի երկրամասի վարչության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալը ТАСС գործակալությանը հայտնել է, որ պատահարի նախնական պատճառը կարող էր լինել ավտոբուսներից մեկի դուրս գալը հանդիպակաց գոտի՝ վազանց կատարելու նպատակով։

Օգոստոսի 6-ը Խաբարովսկի երկրամասում հայտարարվել է սգո օր:

Ցուցադրել ավելի
Back to top button