ԻՊ- ի դեմ պայքարի համար Թուրքիան բանակցում են ԱՄՆ-ի եւ Իրանի հետ


Թուրքիան և Միացյալ նահանգներն առաջիկայում մտադիր են լայնամասշտաբ գործողություն կսկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Ամերիկյան օդանավերն ու անօդաչու ինքնաթիռներն արդեն ժամանում են Թուրքիայի հարավում տեղակայված «Ինջիռլիք» ռազմաբազա։ Շուտով մենք լուրջ պայքար կսկսենք ընդդեմ «Իսլամական պետության»,- TRT հեռուստաալիքի եթերից հայտարարել է Չավուշօղլուն։
Թուրքական մամուլը Պենտագոննն հղումով այսօր հայտնում է, որ նախօրեին ԱՄՆ օգտվել է «Ինջիռլիքի» ռազմակայանից` այնտեղից առաջին անգամ զինված անօդաչու սարք է օդ բարձրացել: Սարքը թռիչք է իրականացրել Սիրիայի օդային տարածքում, սակայն ԻՊ դիրքերին հարվածներ չի հասցրել: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ավելի վաղ ամերիկյան անօդաչուներ թռել են ավիաբազայից, սակայն անզեն են եղել:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցերը Անկարան մտադիր է քննարկել Իրանի իշխանությունների հետ:Օգոստոսի 7-ին Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կայցելի Թուրքիա, հայտնել է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:
TRT Haber-ի փոխանցմամբ՝ դիվանագետն ասել է, որ ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցում Իրանի և Թուրքիայի մոտեցումները տարբեր չեն: Չավուշօղլուն հայտնել է, որ իրանցի պաշտոնակցի հետ մտադիր է քննարկել նաև մի շարք տարածաշրջանային հարցեր: