Հասարակություն

ԱՆ փոխնախարարը կոչ է անում սպասել վերջնական եզրակացությանը

sonahakobyan

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած 26- ամյա ծննդկան Մերի Մարգարյանի դեպք մասին մինչեւ քննության ավարտը եւ վերջնական եզրակացությունը անընդունելի է որեւէ կարծիք հայտնելը, այսօր ասել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

«Յուրաքանչյուր մայրական դեպք արտակարգ դեպք է համարվում առողջապահության նախարարության համար: … Առողջապահության նախարարության խնդիրն այս պարագայում գործի անաչառ և թափանցիկ ուսումնասիրություն իրականացնելն է:Մենք հանդիպում ենք ունեցել հղիի հոր հետ և նախարարը նրան առաջարկել է իր ներկայացուցչի հետ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ համոզվելու համար, թե ինչպես է իրականացվում ողջ ուսումնասիրությունը»,- ասել է նա։

Սերգեյ Խաչատրյան. առողջապահության փոխնախարար

Ցուցադրել ավելի
Back to top button