Միջազգային

Տաջիկա- ղրղզական սահմանում վիճակը սրվել է, կա երկու վիրավոր

Առնվազն երկու մարդ է վիրավորվել տաջիկական Չորկուխ գյուղում տաջիկա- ղրղզական սահմանում հրաձգության հետեւանքով, հայտնում է Բի Բի Սի- ն։

Տաջիկստանը պնդում է, որ կրակ են բացել ղրղզ սահմանապահները։ Սակայն Ղրղզստանի սահմանապահ պետական ծառայությունից հերքում են, որ իրենք զենք են կիրառել։

Ականատեսները հայտնում են տաջիկական Սոմոնիեն գյուղում ղրղզների տները հրդեհելու մասին։ Երկու երկրների միջեւ սահմանային լարվածության պատճառը սահմանային գյուղերում տաջիկների եւ ղրղզների միջեւ համակարտությունն է։

Մի վարկածով՝ ղրղզ գյուղացիները փակել են տաջիկական կիշլակներ գնացող ջուրը, որպես պատասխան՝ տաջիկներն էլ փակել են դեպի ղրղզական գերեզմանոց ճանապարհը։ Դրանից հետո սահմանի բնակիչների միջեւ սկսվել է ձեռնամարտ, որին մասնակցել է մինչեւ 200 մարդ։ Նրանք իրար վրա քարեր են նետել։

Հակամարտության գոտի լրացուցիչ ոստիկանական ուժեր են բերվել, սակայն իրավիճակը չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել։

Ցուցադրել ավելի
Back to top button