Հասարակություն
Սիվրիհիսարի եկեղեցին վերանորոգումից հետո կդառնա մշակույթի տուն


Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը որոշել է վերանորոգել Էսքիշեհիրի Սիվրիհիսար գավառում գտնվող 1881թ. կառուցված Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին, հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:
Երկար ժամանակ որպես պահեստ օգտագործված եկեղեցին, սակայն, վերականգնվելուց հետո կծառայի որպես մշակույթի տուն: Ըստ աղբյուրի` Սուրբ Երրորդություն եկեղեցին կդառնա մշակույթի տուն, որը կունենա ցուցասրահ, համերգասրահ և ժողովասրահ: