Միջազգային

Ռուսաստանում հայրն սպանել է կնոջն ու վեց երեխաներին

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդում քննիչները քրեական գործ են հարուցել բնակարաններից մեկում երեխաների մարմնի մասերի հայտնաբերման փաստով։ Հայտնի է, որ այնտեղ բնակվել է 8 անձից կազմված ընտանիք։

Նախնական տվյալներով՝ բնակարանում բնակվել են ամուսիններն ու վեց երեխաները։ LifeNews- ի տվյալներով՝ սպանվել են երեխաները եւ նրանց մայրը։ Ինտերֆաքսին իրավապահ մարմինները հաստատել են այս լուրը։ «Ավելի շուտ՝ ոչ թե մարմիններ, այլ աճյուններ են։ Նախնական վարկածով՝ մայրը եւս սպանվել է։ Ականատեսների խոսքով՝ կինը հղի է եղել»,- գործակալությանն ասել է աղբյուրը։

Հետախուզում է հայտարարվել ընտանիքի 52- ամյա հոր նկատմամբ։ «Հուլիսի 25- ից երեխաները չեն հաճախել նախադպրոցական հիմնարկ եւ նրա աշխատակիցները դրա մասին այսօր հայտնել են իրավապահ մարմիններին»,- ասված է Քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ։ Ահազանգել է նաեւ երեխաների 69- ամյա տատիկը։

Բնակարանի ստուգման ժամանակ պարզվել է, որ դուռը ոչ ոք չի բացել։ Հարեւանները նշել են, որ երկուշաբթի ընտանիքի հայրը գնացել է անհայտ ուղղությամբ։

Օգոստոսի 4- ին քննիչներն ու ոստիկանները պատուհանով մտել են բնակարան եւ հայտնաբերել մարմնի մասնատված մասեր՝ պոլիէթիլենային 6 տոպրակներում։

Դեռ չորս տարի առաջ ընտանիքի հորը կասկածել են երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ, սակայն բավարար ապացույցներ չեն եղել, հայտարարել է Նիժեգորոդսկի շրջանի վարչակազմի ղեկավարի սոցիալական հարցերով տեղակալ Եկատերին Կուտովան։

Իսկ Ռուսաստանի երեխաների հարցով օմբուդսմեն Պավել Աստախովը Twitter- ում գրել է, որ սպանված կինը դատարան էր դիմել՝ հորը ծնողական իրավունքից զրկելու հայցով։ «2015- ի հուլիսին մայրը դիմել է դատարան՝ հորը ծնողական իրավունքից զրկելու հայցով։ Սակայն դատարանի 8.07 եկ 27.07 նիստերին չի ներկայացել»,- գրել է Աստախովը։

Back to top button