ԿարևորՀասարակություն

Պերմյակովի գործն արդեն ռուսական կայազորային դատարանում է

Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը գտնվում է Հայաստանում՝ ռուսական կայազորային դատարանում, ՏԱՍՍ- ին հայտնել է Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատկալոն։

«Երեւանում տեղակայված 5- րդ կայազորային զինվորական դատարան, որը ենթակա է Հյուսիսկովկայան օկրուգի զինվորական դատարանին, ընդունվել է Հարավային ռազմական օկրուգի զորամասերից մեկի  զինծառայող Վայլերի Պավլովի Պերմյակովի քրեական գործը»,- ասել է Կատկալոն։

Նրա խոսքով՝ մոտակա ժամանակներում տեղի կունենա դատական նիստը, որտեղ կորոշվի մեղադրյալի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։ Նաեւ պետք է որոշվի դատական առաջին նիստը օրը։

Ցուցադրել ավելի
Back to top button