Միջազգային

Պայթյուն Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարում. պատճառներն իրարամերժ են

Թուրքիայի հյուսիս-արևելքում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի հատվածի պայթյունը Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դիվերսիայի հետևանք է, ասված է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի հայտարարության մեջ։

Այդ գազատարով «Շահ Դենիզ» գազի հանքավայրից Թուրքիա է հասնում ադրբեջանական գազը: Մենք տեսնում ենք ահաբեկչական անջատողական կազմակերպության մտադրությունը՝ վնաս հասցնել այդ շրջանում ապրող մեր քաղաքացիների կարիքներին՝ նրանց թողնելով առանց էներգիայի աղբյուրի: Դա անպատիժ չի մնա»,- ասված է Յըլդըզի հայտարարությունում:

Պայթյունի պատճառների մասին տեղեկատվությունն իրարարամերժ է. մինչ Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը հայտարարում է դիվերսիայի մասին Կարսի նահանգապետարանի աշխատակազմի հաղորդած տեղեկատվության համաձայն Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի պայթյունը ոչ թե ահաբեկչություն է, այլ վթար, որը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով:

Ցուցադրել ավելի
Back to top button