ԿարևորՄիջազգային

Իրանը կօգտագործի ադրբեջանական ենթակառույցները՝ միջազգային շուկա դուրս գալու համար

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանձնարարել է զարգացնել երկկողմ համագործակցությունն Ադրբեջաբնի հետ, Թեհրանում Իրան-Ադրբեջանի կառավարական պատվիրակությունների հետ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը:

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը նշել է, որ իրանցի պաշտոնակից Նամդար Բիջան Զանգանեի հետ հանդիպման ժամանակ իրենք  առաջարկել են օգտագործել ադրբեջանական ենթակառուցվածքները իրանական նավթն ու գազը միջազգային շուկաներ հասցնելու համար:

Trend գործակալության փոխանցմամբ` պաշտոնյան տեղեկացրել է, որ այսօր առավոտյան ադրբեջանական պատվիրակությանն ընդունել է  Իսլամական Հանրապետության նախագահը:Մուստաֆաևը նշել է, որ պատվիրակությունը Թեհրան է այցելել՝ նախապատրաստելու իրանա-ադրբեջանական միջկառավարական 10-րդ նիստը:

Նրա խոսքով՝ Թեհրանի և Բաքվի միջև համագործակցության հիմնական ուղղություններից է տրանսպորտային ոլորտը:«Տրանսպորտային ոլորտն ամենակարևորներից է երկկողմ հարաբերություններում, մեզ համար ռազմավարական նշանակություն ունի Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծումը», ասել է Շահին Մուստաֆաևը՝ ընդգծելով, որ Բաքուն պատրաստ է Թեհրանի հետ համագործակցության նաեւ այլ ոլորտներում:

Ցուցադրել ավելի
Back to top button