Միջազգային

Ամերիկյան օդուժը կհարվածի եւ Ասադի եւ ԻՊ ուժերին

ԱՄՆ վարչակազմը թույլատրել է զինծառայողներին Վաշինգոտնի կողմից պատրաստված  սիրիական ընդդիմության կազմավորումներին կառավարական ուժերից եւ «Իսլամական պետության» գրոհայիններից պաշտպանելու համար օդուժ կիրառել, The Wall Street Journal- ին հայտնի է դարձել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչներից։

Նման քայլը կարող է մեծացնել ԱՄՆ եւ Ասադի վարչակարգի միջեւ բաց հակամարտության ռիսկը, թերթից մեջբերում է արել ՏԱՍՍ- ը։

The Wall Street Journal- ի տեղեկություններով՝ Պենտագոնը պարտաստվում է «հարձակողական օդային գործողություններ» իրականացնել ընդդիմության կազմավորումները ԻՊ- ից, այլ ոչ թե կառավարական զորքերից պաշտպանելու համար, սակայն «պաշտպանողական գործողությունների» ընթացքում ամերիկյան օդուժը կարող է կիրառվել նաեւ Ասադի մարտիկների դեմ։

Ցուցադրել ավելի
Back to top button