Միջազգային

Ֆրանսիացիներն ստիպեցին սաուդյան միապետին դադարեցնել հանգիստը

Սաուդյան Արաբիայի Սալման թագավորն ընդհատել է ֆրանսիական Ռիվիերայում իր հանգիստը տեղի բնակիչների ստորագրահավաքից հետո։ Բնակիչները բողոքում էին նրա հանգստի շրջանում հանրային լողափը փակելու իշխանությունների որոշման դեմ։

Միապետը ֆրանսիական այս լողափում նախատեսված երեք շաբաթից անցկացրել է 8 օր։ Նրա հետ Մարոկկո է մեկնել նաեւ շքախմբի 1000 անդամների կեսից ավելին։

Միրանդոլ լողափը գտնվում է թագավորի վարձած առանձնատան պատերի տակ եւ ֆրանսիական իշխանությունները անվտանգության նկատառումներից ելնելով թույլատրել էին փակել այն։ Սակայն դա հասարակական բողոքի ալիք էր առաջացրել։ Ֆրանսիացի քաղաքացիները պնդում են, որ դրանով խախտվում էր հավասարության մասին օրենքը։

Back to top button