Հասարակություն

Տանկային բիաթլոնում Հայաստանն այսօր կմրցի Չինաստանի եւ Հնդկաստանի հետ

Ռուսաստանում՝ Մոսկվայի մարզում անցկացվող Տանկային բիաթլոնի մրցումներում այսօր Հայաստանը հանդես կգա Չինաստանի եւ Հնդկաստանի հետ մի խմբում։ Երկրորդ խմբում են Ղազախստանը, Ղրղզստանը եւ Քուվեյթը, երրորդում՝ Վենեսուելան, Նիկարագուան եւ Սերբիան, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Օգոստոսի 1- ին մրցել են Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Նիկարագուայի, Վենեսուելայի, Մոնղոլիայի եւ Անգոլայի տանկիստները։ Լավագույն արդյունք ցույց են տվել ռուսները, գործակալությանն ասել է մրցումների գլխավոր մրցավար, գեներալ- մայոր Եվգենի Պոպլովսկին։

Տանկային բիաթլոնի մրցումներին մասնակցում է 13 երկրի 39 անձնակազմ։

Նախորդ տարի կայացած աշխարհի առաջնությանը հայ տանկիստները գրավել էին երկրորդ տեղը (մանրամասները՝ այստեղ

Ցուցադրել ավելի
Back to top button